Ինչպես հայտնի է, Փարիզում առաջիկա ամռանը կայանալիք 33 –րդ օլիմպիական խաղերին ներգրավված կլինեն 35 մրցավայրեր:
Կառույցների մեծ մասն արդեն պատրաստ է:
Մի խումբ մարզաձևերի մրցումներ կանցկացվեն Ֆրանսիայի մայրաքաղաքին հարող մարզակառույցներում:
Ներկայացնենք բազմաֆունկցիոնալ La Defense Arena-ն: Այդ փակ մարզադաշտը գտնվում է Նանթերում: Ստադիոնը կառուցվել է 2013-2017թթ.՝ որպես Racing 92 ռեգբիի ակումբ: Այն տեղավորում է 32000 - 40000 հանդիսական:13 կիլոմետր ընդհանուր երկարությամբ տրիբունաներ, 5500 տոննա կշռող շրջանակ և 28632 քառակուսի մետր կորտեր ու խաղահրապարակներ:
Ավելի քան երկու միլիոն հանդիսատես արդեն կարողացել է ներկա գտնվել աշխարհին հայտնի մարդկանց համերգներին, կոնգրեսներին, սեմինարներին, ինչպես նաև՝ Racing 92 ռեգբիի ակումբի հանդիպումներին:
Մինչ կառույցի բացումը Մոսկվայի << Օլիմպիական >> փակ մարզադաշտը համարվում էր ամենամեծը Եվրոպայում:
Մոդուլային, բազմաֆունկցիոնալ դիզայնի շնորհիվ, օլիմպիական խաղերի շրջանակում, նշած մարզահամալիրում առաջին անգամ կանցկացվեն լողի մրցումները ու ջրագնդակի տղամարդկանց և կանանց մրցաշարերի եզրափակիչները: